ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հայկական ավանդական ուտեստներ

Հայկական ավանդական ուտեստներ
08.06.2012 | 05:28

Տավուշի սրբավայրերով, սար-յայլաղներով, աղբյուր-գետակներով, անտառներով հարուստ մարզում տեղացիները միշտ մեծ շուքով են նշել կրոնական բոլոր տոները, ծեսերն ու Վարդավառը: Այդ օրերին տեղի շնորհաշատ կանայք պատրաստել են նաև տոնական, ծիսական ուտեստներ, թխելով կրկենի, բաղարջ, կաթնահունց, նազուկ, եփելով կոլոլակ, հոնասպաս, կորկոտ, ջամբ, դդմաքաշովի և այլ ավանդական կերակրատեսակներ: Նշված ուսեստներով տավուշցիները հյուրասիրել են դրկից- հարևաներին, հատկապես դրսից եկած հյուրերին, քանի որ հյուրը հայ ընտանիքում համարվում է Աստծո կողմից ուղարկված: Սիրով ներկայացնում ենք նշված կերակրատեսակներից մի քանիսը:

Հոնասպաս


Վերցնել 0,5 կգ թարմ կամ 200 գր չորացրած հոն, 150 գ բրինձ, 4 ճաշի գդալ շաքարավազ, 2,5 լ ջուր, աղ: Չորացրած հոնը մաքրել, լվանալ, լցնել տաք ջրի մեջ և եփել 0,5 ժամ: Եփուկը քամել, հոնը մաղով անցկացնել և լցնել եփուկի վրա: Առանձին եփել բրինձը, լցնել առաջին բաղադրության վրա, խառնել: Վերջում ավելացնել աղն ու շաքարը: Հոնասպասը կարելի է համեմել դարչինով կամ ծեծած ընկույզով:

Կորկոտ

Վերցնել 1 կգ ձավար, 1 կգ խոզի ճարպ, աղ: Կաթսայի մեջ հերթականությամբ շարել ձավարն ու ճարպը և ավելացնել այնքան ջուր, որ զանգվածը ծածկվի: Եփել մինչև ճարպի ու ձավարի հալվելը: Աղն ըստ ճաշակի:


Ջամբ

2 լիտր կաթ, 3-4 ճաշի գդալ ալյուր, աղ: Սառը ջրով բացած ալյուրը լցնել եռացող կաթի մեջ: Խառնելով եռացնել 3-5 րոպե: Վերջում ավելացնել աղը:


Դդմաքաշովի


Վերցնել 2 կգ դդում, 200 գրամ բրինձ, 300 գրամ կաթ, կես բաժակ շաքար, 100 գ յուղ: Աղը` ըստ ճաշակի: Դդումը կեղև-կորիզներից մաքրել, լվանալ, մանր կտրտել, լցնել կաթսայի մեջ, վրան ավելացնել տաք կաթը, աղը, շաքարը, կիսաեփ բրինձը, յուղը. խառնել: Կաթսայի բերանը փակել և եփել մինչև պատրաստ լինելը:


Կազմեց Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 18013

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ